Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մարդու անունը նրա ճակատագրի վրա ազդելու ֆենոմեն ունի

Մարդու անունը նրա ճակատագրի վրա ազդելու ֆենոմեն ունի
11.04.2015 | 14:47

Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ ծնվելիս երեխային տրված անունը ազդում է նրա վարքագծի վրա: «Անունը, որ տալիս եք երեխային, ազդում է նրա հետագա կյանքի վրա, և այդտեղ միստիկա չկա»,- գիտնականներին մեջբերում է Huffington Post-ը: Հոգեբանների կարծիքով՝ իր անունը մարդը ամենից հաճախ է լսում և գրում՝ այդպես իրականացվում է «թաքնված էգոիզմ» հոգեբանական ֆենոմենը: Օրինակ, մարդիկ ավելի հաճախ գնում են այն ապրանքներն ու մթերքները, որոնք համահունչ են իրենց անվան հետ: Հաճախ այդպես է ընտրվում նաև մասնագիտությունն ու բնակավայրը: Գիտնականների վերլուծությունները վկայել են, որ արիստոկրատ և հին անուններով երեխաներին դպրոցում ուսուցիչները ավելի մեծ ուշադրություն են դարձնում, իսկ մեծանալիս նրանք միջինը 26 %-ով ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան սովորական անունների տերերը: Երեխաներին հարկավոր չէ կնքել այնպիսի անուններով, որոնց պատճառով նրանց դպրոցում կարող են ծաղրել, դա հետագայում ծայրահեղ բացասական ազդեցություն է թողնում:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ